Սահաջա Յոգա

Սահաջա Յոգա սանսկրիտից թարգմանաբար նշանակում է, սահաջա` ի ծնե, իսկ յոգա` միություն: Այսինքն, մարդն ի ծնե հնարավորություն ունի միանալու այն էներգիային, որը կառավարում է ամբողջ տիեզերքը: Ողնաշարի ստորին հատվածում, եռանկյունի սրբոսկորի մեջ գտնվում է էներգիա Կունդալինին, որը քնած վիճակում է, և երբ գալիս է ինքնա իրականացման ժամանակը, Կունդալինին արթնանալով անցնում է մարդու էներգետիկ դաշտի կենտրոններով (չակրաներով)` միավորելով և մաքրելով էներգետիկ կենտրոնները, հասնում է 7-րդ էներգետիկ կենտրոնին, որտեղ միանում է ամենուր ներթափանցող տիեզերքի էներգիային. սա է նշանակում յոգա (միացում): Այս էներգիան տարբեր մշակույթներում տարբեր ձև է մեկնաբանվում և անվանվում, ավելի շատ հայտնի է ինչպես Կունդալինի (պարույր):

«Ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպես է ծլում սերմը, ծաղկում ծաղիկը, հասունանում պտուղը, բայց մենք չենք մտածում այն մասին, թե ինչպես է դա տեղի ունենում: Գոյություն ունի ուժ, որը կատարում է այդ բոլոր աշխատանքները` դա ամենուր ներթափանցող Աստծո սերն է: Եկել է ժամանակը զգալու այդ ուժը այն մեխանիզմի օգնությամբ, որը տեղադրված է մեր մեջ: Այդ մեխանիզմը լիարժեք չէ, եթե դա միացված չէ հիմքին: Մենք չգիտենք մեր ներսում գտնվող մեխանիզմի հնարավորությունները, նրա գեղեցկությունը, բայց երբ միությունը (յոգան) հաստատվի, դուք կզարմանաք դրական արդյունքներից: Մենք պետք է հասկանանք, որ այդ միությունը մտավոր չէ, դրան հասնել մեր բանականությամբ անհնար է: Մարդկային հասկացողությունը կարող է զարգանալ և հասնել բարձր մակարդակի Սահաջա Յոգայի միջոցով:»
Շրի Մատաջի Նիրմալա Դեվի

1970 թվականին Շրի Մատաջին բացահայտել է մարդու ներքին էներգիան` Կունդալինին արթնացնելու յուրահատուկ մեթոդ, որին տվել է ինքնաիրականացում անվանումը: Ներքին էներգիա Կունդալինին կարող եք արդնացնել հենց հիմա ձեր համակարգչի էկրանի առջև:


Sahaja Yoga In Armenia Official Youtube Channel