Ինքնաիրականացում

Ինքնաիրականացում կամ ատմա սակշատ կար, որը սանսկրիտից բառացի թարգմանաբար նշանակում է հոգու դրսեվորում։ Սա ոչ մտավոր գործողություն է, ոչ հիպնոս, ոչ ինքնաներշնչանք։ Սահաջա Յոգայում դա կարելի է զգալ ինչպես զով, թեթև քամի գլխի և ձեռքերի վրա։ Եթե ցանկանում եք ստանալ ձեր ինքնաիրականացումը` կարդացեք, ծանոթացեք, հետո նոր անցեք կատարմանը: Ընտրեք ձեզ հարմար 10-15 րոպե ժամանակահատված: Նստեք հարմար, ցանկալի է հանել կոշիկները, ոտքերը իրարից առանձնացնել, քանի որ էներգետիկ դաշտերը տարբեր են: Փորձեք չմտածել, ձախ ձեռքը դրեք ձախ ծնկին, ափը բաց ուղղված դեպի վեր, որը խորհրդանշում է ինքնաիրականացում ստանալու ձեր ցանկությունը: Մնացած գործողությունները արեք աջ ձեռքով: Ինքնաիրականացման ժամանակ դուք պետք է դիմեք Շրի Մատաջիին: Կարող եք ասել Շրի Մատաջի կամ Մայր (Շրի Մատաջի բառացի թարգմանաբար նշանակում է հարգարժան Մայր): Ընդհանրապես մարդը ինքն իրեն չի կարող ինքնաիրականացում տալ, դրա համար անհրաժեշտ է ուսուցչի (գուրու) օգնությունը, Շրի Մատաջիի նկարը թույլ է տալիս ստանալ այդ օգնությունը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է հնարավոր նկարի օգնությամբ ստանալ ինքնաիրականացում: Նկարը արտահայտում է նույն էներգետիկ դաշտը, որն ունի նկարում պատկերված անձը: Շրի Մատաջիի նկարի օգնությամբ հազարավոր մարդիկ ստացել են իրենց ինքնաիրականացումը, հուսով ենք, որ ձեզ մոտ էլ կստացվի:

Ձեռքերը դրեք նկարներում պատկերված համապատասխան տեղերում` ըստ հերթականության միաժամաակ ասելով ներքևում գրված խոսքերը:

Ինքնաիրականացում
Շրի Մատաջի

-Մայր, ճիշտ է՞, որ ես հոգի եմ (նկար 1) - 3 անգամ:
-Մայր, արդյո՞ք ես եմ իմ ուսուցիչը (նկար 2) - 3 անգամ:
-Մայր, խնդրում եմ տուր ինձ մաքուր գիտելիքներ (նկար 3) - 6 անգամ:
-Մայր, ես եմ իմ ուսուցիչը (նկար 2) - 10 անգամ:
-Մայր, ես մաքուր հոգի եմ (նկար 1) - 12 անգամ:
-Մայր, ես մեղավոր չեմ (նկար 4) - 16 անգամ:
-Մայր, ես ներում եմ բոլորին, ես ներում եմ ինքս ինձ (նկար 5) - մի քանի անգամ:
Դիմում եք տիեզերքը կառավարող, բնության ուժին - Խնդրում եմ ներիր ինձ իմ սխալ արարքների համար` արված գիտակցաբար, թե անգիտակցաբար (նկար 6) - մի քանի անգամ:
7 պտույտով մերսելով գլխի վերևի հատվածը ժամացույցի սլաքի ուղղությամբ` դիմում ենք. (նկար 7)
-Մայր, խնդրում եմ տուր ինձ իմ ինքնաիրականացումը:

Հիմա բարձրացրեք աջ ձեռքը գլխից 5-10սմ բարձրության վրա և ուղղեք ուշադրությունը այնտեղ, հետևեք ձեր զգացողություններին ձեռքերի ափերի մեջ և գլխի վերևում` եթե սառը, թեթև քամի զգաք, ապա դուք ստացել եք ձեր ինքնաիրականացումը: Եթե տաք քամի զգաք` խնդիր չէ, ամեն օր մեդիտացյա անելով ձեր էներգետիկ համակարգը կմաքրվի և դուք նույնպես կզգաք զով քամի: Կարող եք նաև նույնը փորձել ձեռքերի տեղերը փոխելով:

Ներքին էներգիա Կունդալինին արդնացնելուց հետո անհրաժեշտ է ամեն օր մեդիտացիա անել, օրը 2 անգամ, առավոտյան և երեկոյան, 5-10 րոպե, որպեսզի տեղի ունենա զարգացում էներգետիկ դաշտում:

Շրի Մատաջի - Ինքնաիրականացում


Sahaja Yoga In Armenia Official Youtube Channel

Բժշկություն եւ Սահաջա Յոգա


Sahaja Yoga In Armenia Official Youtube Channel